Մոսկվայում էքսկավատորի առեւանգման կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, հաղորդում է «Մոսկվան»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Ապրիլի 18-ի գիշերը Կասպիյսկայա փողոցում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են JCB մակնիշի էքսակավատոր, որը վարում էր 37-այա Հայաստանի քաղաքացի: Տղամարդը չի ներկայացրել մեքենայի փաստաթղթերը եւ նրան ձերբակալել են:

 «Նույն օրը ոստիկանություն է դիմել կազմակերպության մեխանիկը, որը հաղորդել է Կոլոմենսկի պրոեզդում կազմակերպությանը պատկանող էքսկավատոր-բեռնողի առեւանգման մասին»:

Կասկածյալի նկատմամբ առանձնապես խոշոր չափի գողության մասին քրեական գործ է հարուցվել, իսկ էքսկավատորը բռնագրավվել են եւ մինչեւ դատավարության ավարտը տեղափոխվել են հատուկ ավտոկայանատեղի: