Ամերիկյան «Սմոլվիլ» հեռուստասերիալի աստղ Էլիսոն Մաքը սեքս թրաֆիքինգի մեղադրանքով դատարանի առջեւ կհայտնվի, հաղորդում է AP-ն:

Մեղադրական կողմը պնդում է, որ 35-ամյա աստղը Քիթ Ռանիերի հետ  անտեղյակ կանանց հավաքագրել է պաշտամունքային NXIVM խմբի մեջ: Կանայք սեռական շահագործման զոհեր են դարձել: Նրանց ստիպել են սեքսով զբաղվել աղանդի ղեկավար Քիթ Ռանիերի հետ:  Ավելին՝ նրանց կամքին հակառակ մարմինների վրա Ռանիելի անվան եւ ազգանվան  սկզբնատառերով դրոշ են արել: