Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրամիության բյուջեից իրեն հատկացվող գումարները տնտեսելու համար, որոշել է, որքան հնարավոր է հաճախ թռչել էկոնոմ կլասով:

Մասնավորապես, նա արդեն այսօր՝ հունվարի 17-ին Բրյուսելից Վարշավա է մեկնել  LOT ավիաընկերության օդանավի էկոնոմ կլասով եւ ոչ թե նախատեսված բիզնես-կլասով:

Անցած տարի Ռոմպեյը եքննադատության էր նթարկվել այն բանի համար, որ օգոստոսին օգտվել էր ծառայողական տրանսպորտից՝ ամառային արձակուրդների ավարտից հետո կնոջ, երեխաների եւ երկու թոռների հետ Բրյուսելից Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայան մեկնելու համար: Ի պատասխան քննադատությունների` եվրոպաշտոնյան այն ժամանակ հայտարարել է, որ նա ավտոմեքենայով արձակուրդ է գնացել անվտանգությունից ելնելով եւ ոչ իր նախաձեռնությամբ: