Պակիստանում ոստիկանությունը կալանավորել է տղամարդուն, որն այրել է քրիստոնյա կնոջը՝ իր հետ ամուսնանալուց հրաժարվելու համար, հաղորդում է AP-ն:

Ոստիկանության տվյալներով, կասկածյալ Ռիզվան Գուջարը բենզին է լցրել Ասմա Յակուբի վրա վերջինիս տան մոտ եւ փախել: Միջադեպը տեղի է ունեցել Փենջափ նահանգում:

Կնոջը հասցրել են Լահորի հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Գուջարը խոստովանել է կատարածը եւ կալանավորվել: