Հունաստանի Լեսբոս կղզում ոստիկանությունը 120 ապաստան հայցողներին անօրինական քեմփինգի համար կալանավորել է այն բանից հետո, երբ բախումներ են եղել տեղաբնակների հետ, որոնք  փորձել են դադարեցնել կղզու մայրաքաղաքի կենտրոնում նրանց հնգօրյա նստացույցը:

AP-ի հաղորդմամբ՝ Միտիլենում բախումների արդյունքում առնվազն 10 մարդ հոսպիտալացվել է: Վիրավորների մեծ մասը գաղթականներ են:

Գիշերվա դիմակայությունից հետո ոստիկանությունը մաքրել է քաղաքի կենտրոնական հրապարակը: