Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի վրա մահափորձ են կազմակերպել ուկրաինական ազգայնական «Տրիզուբ» կազմակերպության անդամները:
Նրանք ձերբակալվել էին անցած շաբաթ:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մահափորձը պատրաստվում էր Իվանո-Ֆրանկովյան մարզում: Տեղաբնակի տանը երկու հրացան են գտել՝ օպտիկական նշանառությամբ, որով պատրաստվում էին կրակել նախագահի օդանավի վրա:
Առկա վարկածով հատուկ ծառայությունները վաղօրոք իմացել են հնարավոր մահափորձի մասին եւ փոխել են օդանավի ուղղությունը: Ընդ որում, հատուկ ծառայությունները նշել են, որ հրացանով օդանավ գցելն իրատեսական չէր:
Ազգայնականները պնդում են, որ խոսքը գնում է նպատակամղված սադրանքի եւ ընդդիմության նկատմամբ նոր բռնաճնշումներ սկսելու մասին:




























