Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ցավակցություն է հայտնել Տորոնտոյում բեռնատարով վրաերթի զոհերի հարազատներին եւ տուժածներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անչափ վշտալի է տեսնել այսօր ավելի վաղ Տորոնտոյում տեղի ունեցած միջադեպի մասին նորությունները: Իմ մտքերը տուժածների, նրանց ընտանիքների եւ մտերիմների հետ են, ինչպես նաեւ արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ»,- երեքշաբթի Twitter-ում նշել է Ջոնսոնը: Ներկայումս Տորոնտոյում ընթանում է «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպումը:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի մեգապոլիսի հյուսիսային հատվածում: Բեռնատարը դուրս է եկել մայթ եւ սկսել մարդկանց ճզմել: Վրաերթի հետեւանքով զոհվել է 10 մարդ, 16-ը՝ վիրավորվել: Վարորդին ձերբակալել են, պարզվում են նրա գործողությունների դրդապատճառները: