Facebook սոցցանցը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի՝ ծնողներին թույլ տալով սահմանափակել դրա օգտագործումը, հաղորդում է AP-ն:
Այժմ ծնողները կարող են ժամ սահմանել, թե երբ երեխաները չեն կարողանա օգտվել հավելվածից: Դա կարող է լինել որպես մեկանգամյա սահմանափակում, օրինակ ամեն օր 21:00-ից հետո:
Facebook-ը մինչեւ 13 տարեկան երեխաների համար նախատեսված հավելվածը գործարկել էր դեկտեմբերին: Նշվում է, որ հավելվածը վերահսկվում է ծնողների կողմից եւ չունի գովազդ:




























