Գիտնականները գտել են աշխարհի ամենածեր սարդին: Այն 15 տարով ավելի երկար է ապրել նախորդ ռեկորդակիրից, հաղորդում է Pacific Conservation Biology-ն:

Երկարակյացի մասին պատմել է Ավտրալիայից հետազոտողների թիմը: Դա Giaus Villosus տեսակի էգ սարդ է:

Անցկացված հետազոտությունը ցույց  է տվել, որ սարդը սատկելու պահին 43 տարեկան է եղել:

Հետազոտողները վստահ են, որ Giaus Villosus-ի ռեկորդը պայմանավորված է սակավաշարժ կենսակերպով, դանդաղեցված նյութափոխանակությամբ եւ կյանքի հատուկ պայմաններով:

Նշենք, որ սարդերի մեծ մասը մոտ մեկ տարի է ապրում: Սակայն առանձին տեսակներ կարող են մինչեւ 20 եւ 25 տարի ապրել: