Լրատվական որոշ կայքերում եւ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաեւ, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու եւ ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից: