Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ով բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




























