Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ 3 հազար փոխարինող ուսուցիչ կուղարկվի այն ուսումնական հաստատություններ, որոնք բողոքների ֆոնին կադրերի պակաս են զգում։

«Մենք ունենք 3 հազար փոխարինող ուսուցիչ, որոնք այս պահին դասեր չեն վարում, մասնավորապես այն պատճառով, որ նախկինում չէինք կարողանում արդյունավետ բաշխել նրանց։ Առաջիկա ժամերին այս 3 հազար ուսուցիչները կանցնեն աշխատանքի տվյալ ուսումնական հաստատություններում», — հայտարարել է նա TF1 հեռուստաալիքի եթերում։

Նախարարի խոսքով՝ մեկ տարի առաջ պատվիրված ծրագրային ապահովման շնորհիվ հաջողվել է հայտնաբերել ծայրահեղ խնդրահարույց իրավիճակում գտնվող ուսումնական հաստատությունները։ Նա հստակեցրել է, որ 114 լիցեյ գտնվում է «կարմիր», իսկ ևս 400-ը՝ «նարնջագույնում գոտում»։