Ուրբաթ առավոտյան նավթի գինն իջել է՝ նախորդ օրը գրանցված զգալի աճից հետո, ինչը պայմանավորված էր Մերձավոր Արևելքի տարածաշրջանից վառելիքի արտահանման նոր մտահոգություններով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 102,93 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, ինչը 1,35 դոլարով (1,29 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման համեմատ։ Հինգշաբթի դրանք թանկացել էին 4,08 դոլարով (4,1 տոկոս)՝ հասնելով 104,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,1 դոլարով (1,2 տոկոս)՝ մինչև 90,39 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանց արժեքն աճել է 3,21 դոլարով (3,6 տոկոս)՝ հասնելով 91,49 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։





























