Թուրքիայում մտադիր են վերակենդանացնել ուղտերի մարտերը: Հնագույն Եփեսոսից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Սելքուք քաղաքում կայացել են հին մրցումների մարտերը:
Թուրքիայի 2011թ. առաջնությանը մասնակցել է մոտ 200 ուղտ, որոնց դնչներին վնասվածքներից խուսափելու համար հատուկ դնչկալներ են եղել: Հանդիսականները ժամանել էին ընտանիքներով:
Ըստ կանոնների, հաղթող է ճանաչվում այն կենդանին, որը գետնում է իր մրցակցին: Լինում են նաեւ հարվածներ ոտքերով եւ անգամ սապատներով:
Մարտական ուղտ ունենալը բավական թանկ հաճույք է. մրցում են ոչ թե սովորական ուղտեր, այլ հիբրիդներ, որոնք ստացվում են երկու տեսակների խաչասերումից: Դրանք ունակ են միայն կռվել եւ այլ բանի համար պիտանի չեն: Փառքի համար խեղճերը ստիպված են վճարել սեռական զսպմամբ, քանի որ տղամարդկային պարտականությունների կատարումը բացասաբար է ազդում մարտական որակների վրա:
Չնայած դրան, որոշ ուղտերի արժեքը կարող է հասնել մինչեւ 150 հազար դոլարի:





























