Լոնդոնում հունվարի 19-20-ին կայանալու է Հյուսիսատլանտյան գագաթաժողով, որի ընթացքում 9 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի առաջնորդները քննարկելու են համագործակցության ամրապնդման հարցերը, նաեւ հյուսիսային «մինի-ՆԱՏՕ»-ի ստեղծման գաղափարը:

Համաձայն Wikileaks կայքի, Նորվեգիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը նման կազմակերպության նախագիծը օգտակար է համարել, որպեսզի հնարավոր լինի հետեւել «բեւեռային արջերին եւ ռուսներին», գրում է  «Նեզավիսիմայա գազետան»:

Ակնկալվում է, որ «Մինի-ՆԱՏՕ»-ի մեկնարկի մասին վերջնական որոշում կայացվելու է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ապրիլին Հելսինկիում կայանալիք հանդիպմանը:

Միացյալ Նորդական Ֆեդերացիայի ստեղծման գաղափարը պատկանում է հայտնի շվեդ պատմաբան, պրոֆեսոր Գուննար Վետտերբերգին: