Թուրքիայի «Դեմոկրատական» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցի ղեկավարը եւ ղեկավար խորհուրդը հրաժարական են տվել՝ պատճառաբանելով, որ իրենք այդ քայլին դիմում են՝ իրենց կուսակցության որդեգրած նոր քաղաքականությանը աջակցելու համար:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցի համաժողովի ընթացքում նահանգային կառույցի ղեկավարը հայտնել է իր եւ կուսակցության նահանգային խորհրդի հրաժարականի մասին եւ չի կարողացել զսպել արցունքներն ու երկար ժամանակ արտասվել է:



























