Հունվարի 18-ին Լոս Անջելեսի արվարձաններից մեկի դպրոցում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, որի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ասոշեյթեդ պրեսսը»՝ հղում անելով ոստիկանությանը:
Գարդին քաղաքի ոստիկանության լեյտենանտ Սթիվ Փրենդերգասթի խոսքով, կրակողն, ամենայն հավանականությամբ, այդ նույն դպրոցի աշակերտ է: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ոստիկանը հայտնել է նաեւ, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























