Հռոմի 3-րդ համալսարանի պրոֆեսոր Կամիլլո Նուտիի գլխավորությամբ եւ Բրեստոլի համալսարանի պրոֆեսոր Միլոնակիսի հետ համատեղ 16 մարդուց բաղկացած խումբը եկել է այն եզրակացության, որ Պիզայի աշտարակի կայունությունը բացատրվում է դինամիկ հողային կառույցների (DSSI) փոխազդեցության երեւույթով, հաղորդում է «Մոյա պլանետան»:
«Ճակատագրի հեգնանքով, աշտարակի թեքությունն առաջացրած հողը, այժմ օգնում է նրան վերապրել սեյսմիկ ակտիվությունը», - ասում է պրոֆեսոր Միլոնակիսը: Աշտարակի կառուցվածքի բարձրությունը եւ ամրությունը, փափուկ հողի հետ համատեղ պայմանավորում են նրա վիբրացիոն բնութագրերի էական փոփոխությունները. երկրաշարժի ժամանակ աշտարակը չի փոխազդում հողի հետ:




























