Ցածր եկամուտ ունեցող երկրների դպրոցականների առաջադիմությունը կարելի է բարելավել անվճար ակնոց տրամադրելով: Այս մասին են պնդում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականները, որոնք չինական աղքատ շրջաններից մեկի երեխաներին ակնոցներ են բաժանել եւ պարզել, որ այս պարզ միջոցը հնարավորություն է տալիս նշանակալի կերպով բարելավել մաթեմատիկայի գնահատականները, հաղորդում է Planet- today-ը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների դպրոցականների քսան տոկոսի մոտ կան տեսողության հետ կապված խնդիրներ, որոնք հնարավոր կլիներ բուժել, եթե այդ երկրներում առողջապահության վիճակը նորմալ լիներ:
Վատ տեսողության խնդիրը հատկապես կարեւոր է դպրոցական տարիքի երեխաների համար, քանի որ դպրոցականների առաջադիմությունը դրա պատճառով կարող է նվազել: Հենց աա էլ ապացուցվել է գիտնականների կողմից պարզ փորձի օգնությամբ, որի ժամանակ երեխաներին ակնոց են բաժանել եւ մաթեմատիկայից առաջադիմության աճ գրանցել:



























