Կորեայի Ժողովրդավարական ժողովրդական հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երկու հանդիպումների ժամանակ չի խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիրավորական մականուններով փոխանակման մասին: Այս մասին Fox News հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
 
Նրան հարց էր տրվել՝ արդյոք ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ Կիմ Չեն Ընը խոսել է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջինիս «հրթիռ-մարդ» է անվանում: «Ոչ, այդ հարցը մենք չենք շոշափել»,- ասել է Պոմպեոն:

Մինչեւ վերջերս ԱՄՆ նախագահը չէր զլանում ամենատարբեր արտահայտություններ հնչեցնել Կիմ Չեն Ընի հասցեին՝  համառորեն կոչելով նրան «փոքրիկ հրթիռ-մարդ» եւ խելագար մականուններով: Թրափմը նաեւ սպառնացել էր «կրակ ու կատաղություն» թափել ԿԺԴՀ-ի վրա, եթե Փհենյանը փորձի հրթիռային կամ այլ հարված հասցնել ԱՄՆ-ին կամ նրա դաշնակիցներին: