Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը երկուշաբթի Գազայի հատվածում շարունակվող զանգվածային անկարգությունների ֆոնին բանակին հրաման է տվել «առավելագույն վճռականությամբ» գործել հրեական պետության ինքնիշխանությունը խախտելու փորձերը կանխելու համար: Այս մասին երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարը հանդիպում է ունեցել բանակի գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտի հետ, ռազմական վարչության պետին զեկուցել են Գազայի հատվածի հետ սահմանին բանակի գործողությունների մասին», - նշվում է փաստաթղթում:
«Լիբերմանը հանձնարարել է շարունակել գործել առավելագույն վճռականությամբ` Իսրայելի պետության ինքնիշխանության ցանկացած խախտումը եւ Իսրայելի քաղաքացիներին վնաս հասցնելը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:





























