ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Կոնուեյը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Սպիտակ տան աշխատակազմում կարող են վերադասավորումներ իրականացվել լրատվամիջոցներ տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարի նպատակով, փոխանցում է Fox News–ը։

Նրա խոսքով՝ ներկայումս Սպիտակ տանը հնարավոր է գաղտնի տեղեկության ամեն տեսակ արտահոսք լրատվամիջոցներ։

Քոնուեյը ընդգծել է, որ որոշ արտահոսքեր իրականացնում են Սպիտակ տան աշխատակիցները, որոնք համաձայն չեն Թրամփի քաղաքականության հետ։

Նա նաեւ նշել է, որ քննարկել է նախագահի հետ տեղեկությունների արտահոսքի պատճառով վարչակազմում հնարավոր վերադասավորումները։