Սիբիրյան գիտնականները հաստատել են այն ենթադրությունը, որ ներկայիս միջսառցե ժամանակաշրջանը (հոլոցեն) կշարունակվի առնվազն եւս 30 հազար տարի, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի պարբերականը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ մեծ սառցե եւ միջսառցե դարաշրջանների հերթագայությունը ներկայումս բացատրվում է 1920-ական թվականներիn սերբ հետազոտող Միլուտին Միլանկովիչի կողմից մշակված ուղեծրային տեսությամբ, ըստ որի, այդ գործընթացները կապված են եղել Երկրի ուղեծրի՝ Արեւի շուրջ շարժման ժամանակ փոփոխության հետ: