Էկվադորի կառավարությունը առնվազն 5 մլն դոլար է խածսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի անվտանգության ապահովման համար, որը թաքնվում է երկրի՝ Լոնդոնում գտնվող դեսպանատանը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Պարբերականի համաձայն՝ Էկվադորի իշխանությունները գործակալների են վարձակալել, որոնք ստուգում են Ասանժի բոլոր այցելուներին: Նրանք նաեւ հետեւում են հենց Ասանժի բոլոր գործողություններին եւ վերլուծում են նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան հաստատել էր, որ Ջուլիան Ասանժը, որը հետապնդումներից թաքնվում է Էկվադորի՝ Լոնդոնում գտնվող դեսպանատանը, շարունակում է ամբողջովին մեկուսացված մնալ արտաքին աշխարհից:
Մինչ այդ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցները բողոքել էին, որ Ասանժը չի հետեւել հիգիենայի տարրական կանոններին:





























