Հայաստանում 2017-2018թթ. ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 2 հարյուր 74 աշակերտ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվության՝ նրանցից 179-ը դա արել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66 երեխայի ծնողները թույլ չեն տվել այցելել դպրոց, իսկ 4 դպրոցական էլ նախորդ ուսումնական տարում տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 2013-2014թթ. Հանրապետությունում ուսումը կիսատ է թողել 250 աշակերտ, 2014-2015թթ.՝ 302 աշակերտ, 2016-2017 ուստարում՝ 260 աշակերտ:





























