Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ողջ տարածքում շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը:

Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին եւ Երեւան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:

Միաժամանակ, ազդարարման նկատմամբ դրական վերաբերմունք սերմանելու  նպատակով նկարահանվել են հոլովակներ՝ հայտնի անձանց եւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս ցուցադրվում են հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներով:

Հոլովակները կարելի է գտնել հետեւյալ հղումով: