Իսպանիայի ազգային կրիպտոլոգիական կենտրոնը, որը ենթարկվում է Ազգային հետախուզական կենտրոնին, պնդում է, որ «ռուսական ինստիտուտները» անցյալ տարվա քաղաքական ճգնաժամի ընթացքում փորձել են ազդել Կատալոնիայում տիրող իրավիճակի վրա, որտեղ հոկտեմբերի 1-ին անօրինական հանրաքվե էր անցկացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Իսպանիան այլ երկրների հետ միասին դարձել է «կիբեպատերազմների» զոհ է դարձել: «Շատ դեպքերում զոհերը աշխարհի մի շարք երկրների ժողովրդավարական ինստիտուտները կամ քաղաքական կուսակցություններն են դարձել, այդ թվում նաեւ՝ Իսպանիայում: Ընդ որում, փաստաթղթի հեղինակները գրում են, որ «հասարակական կարծիքի վրա ազդելու այդ փորձերը շատ դեպքերում աջակցություն են ստացել պետությունների կողմից»: