Ֆրանսիայի արեւմտյան Նոտր-Դամ-դե-Լանդ կոմունայում բողոքի ակցիաների 30-ամյա մասնակիցը արցունքաբեր գազով GLI-F4 նռնակը բարձրացնելու փորձի ժամանակ զրկվել է ձեռքից: Այս մասին հաղորդում է BFMTV-ն` հղում կատարելով դատախազ Սիլվի Քանովասին:

Տուժողին  ծանր վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Դատախազությունը սկսել է հետաքննել միջադեպը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ՝ ցերեկը, Շատեն շրջանի մոտակայքում բողոքի ակցիաներ էին սկսվել, քանի որ իրավապահները մտադիր էին ապամոնտաժել ապօրինի բնակեցված շենքերը: Նրանք սկսել էին քանդել շենքերի մոտ կանգնեցված պատվարները:

Դրանից հետո ցուցարարները հարձակվել են ժանդարմների վրա: Le Monde-ի տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է դիմակավորված մոտ 50 արմատական: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ըստ թերթի՝ մայիսի 18-19-ը կոմունայում ժանդարմները մոտ 10 ապօրինի բնակեցված շենք են քանդել: Ապրիլի սկզբից ընդհանուր առմամբ 97 նման շինություններ են ոչնչացվել: