Պեկինցի վարսավիր Հուան Սինը պատրաստել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քանդակը: Իր ստեղծագործության համար նա օգտագործել է բառացիորեն իր ոտքերի տակ թափված նյութը՝ հազարավոր չինացիների մազերը: Երիտասարդը կարծում է, որ չինացիների սեւ մազերը հրաշալի հումք են ամերիկյան նախագահի կերպարի ստեղծման համար:
Հուան Սինի Օբաման բավական համակրելի է ստացվել՝ ժպիտը դեմքին: Իր այդ աշխատանքը չինացի վարսավիրը նվիրել է Չինաստանի նախագահ Հու Ցզինթաոյի ԱՄՆ այցին:





























