ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ նորություն է համարում  ԿԺԴՀ-ից ստացված «ջերմ եւ արդյունավետ» հայտարարություն: Այս մասին նա ուրբաթ օրը գրել է իր Twitter-ի էջում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
 

«Շատ լավ լուր է ԿԺԴՀ-ից ջերմ եւ արդյունավետ հայտարարություն ստանալ: Շուտով մենք կտեսնենք, թե ինչի դա կհանգեցնի, հուսով եմ՝ խաղաղության երկարատեւ ու կայուն բարգավաճման: Միայն ժամանակն ու տաղանդը ցույց կտան»,- գրել է նա:

Ավելի վաղ, KCNA պետական լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որում նծվում էր, որ Հյուսիսային Կորեան «շատ է ափսոսում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի կողմից Կիմ Չեն Ընի հետ համատեղ գագաթնաժողովը հանկարծակի չեղարկելու մասին որոշման կապակցությամբ եւ կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարն այդ որոշումը կայացրել է «անվստահության կամ կամքի բացակայության պատճառով»: