Հայաստանի կենտրոնական բանկի քաղաքականությունը չի նպաստում արդյունաբերության զարգացմանը: Այսօր՝ հունվարի 21-ին կայացած ասուլիսում նրան կարծիք հայտնեց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ այդ քաղաքականությունը բարձր է համարում վերաֆինանսավորման 7,25 տոկոսադրույքը։

Նրա խոսքով, ԿԲ քաղաքականության արդյունքում վարկերն անմատչելի են դարձել տնտեսության համար: Որպես հարցի լուծում նա առաջարկում է տնտեսությանը ֆինանսավորել ոչ թե առեւտրային բանկերի միջոցով, այլ՝ միջպետական վարկերի։