ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝

  • ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,

  • կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։

Արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։