Պակիստանի հետախուզության նախկին ղեկավարին արգելվել է երկրից հեռանալ՝ իր հնդկական գործընկերոջ հետ համահեղինակած գրքի պատճառով: Ավելին՝ թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Ասադ Դուրանիին այժմ պաշտոնական հետաքննություն է սպառնում:
AP-ի տվյալներով՝ Դուրանիին արդեն կանչել են հարցաքննության «Լրտեսների քրոնիկները» գրքի կապակցությամբ, որում ներկայացվում են իր սխրանքները՝ 1990-1992 թվականներին Inter-Services Intelligence-ի բաժանմունքի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ:





























