Լեհաստանը ցանկանում է ամերիկյան զորքեր տեղակայել իր տարածքում՝ որպես զսպիչ գործոն: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլացակն քննարկել է այս հարցն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ, փոխանցում է AP-ն:

«Մեր ջանքերի արդյունքն այն է, որ ԱՄՆ Սենատը կապ է հաստատել Պենտագոնի հետ` Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության գնահատման կապակցությամբ»,- ասել է Բլացակը:

Onet.pl կայքի փոխանցմամբ՝ Լեհաստանը ձգտում է ԱՄՆ զրահատանկային ջոկատների մշտական ներկայությանը եւ մինչեւ 2 միլիարդ դոլար է առաջարկում՝ ենթակառուցվածքը կառուցել օգնելու համար: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկ է ուղղել Վաշինգտոնին: