Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը հրաժարական է ներկայացրել, որպեսզի «շարունակի երկրին ծառայել Սենատում՝ կատարելով քվեարկության ժամանակ ժողովրդի արտահայտած կամքը»: Մայիսի 29-ին Սենատը հավանության կարժանացնի կամ կմերժի հրաժարականը, հաղորդում է La Nacion-ը:
Եթե հրաժարականը հավանության արժանանա, Կարտեսը հունիսից կգլխավորի Պարագվայի Սենատը:
Օրասիո Կարտեսը երկիրը ղեկավարում է 2013 թվականից: Անցյալ տարվա օգոստոսին նա ստիպված եղավ հեռանալ պաշտոնից, իսկ նախագահական ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 22-ին: Ընտրություններում հաղթեց իշխող «Կոլորադո» պահպանողական կուսակցությունից թեկնածու Մարիո Աբդո Բենիտեսը՝ ստանալով 46% ձայն: 2015-2016 թ.թ. Բենիտեսը Պարագվայի Սենատի նախագահն է եղել: Նա երկրի 51-րդ նախագահը կդառնա եւ պաշտոնը կստանձնի օգոստոսին:





























