ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հաստատել է, որ ԱՄՆ եւ ԿԺԴՀ ղեկավարների միջեւ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ բանակցությունները ներկայումս ընթացքի մեջ են: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ իր դեսպան ԿԻմ Յոն Չհոլին ԱՄՆ ուղարկելու համար: Սպիտակ տան ղեկավարը ԿԺԴՀ-ի ղեկավարի այս քայլը գնահատել է որպես պատասխան իր նամակին, որում Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընին հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված գագաթնաժողովի չեղարկման մասին, սակայն պատրաստակամություն էր հայտնել անցկացնել հանդիպումը դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում:
«Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար մենք միասին հիանալի թիմ ենք ստեղծել: Այս պահի դրությամբ հանդիպումներ են անցկացվում գագաթնաժողովի եւ այլ հարցերի շուրջ: Հյուսիսային Կորեայի փոխնախագահը եւ Կիմ Յոն Չհոլը ուղեւորվել են Նյու Յորք: Սա ծանրակշիռ պատասխան է իմ նամակին, շնորհակալություն»,- գրել է Դոնալդ Թրամփը:





























