Հյուսիսային Կորեայի ճամբարներում 80 000-ից մինչեւ 120 000 քաղբանտարկյալներ կան: Այս մասին ասվում է աշխարհում կրոնի ազատության իրավիճակի մասին Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում, հաղորդում է AP-ն:
Փաստաթղթի համաձայն, որոշ կալանավորներ կրոնական պատճառներով են բանտարկվել: Զեկույցում նշվում է, որ բանտարկյալներին «սարսափելի պայմաններում» հեռավոր վայրերում են պահում:
2017 թվականնն ընդգրկող զեկույցում նաեւ նշվում է, որ Չինաստանում գտնվող «հարյուր հազարավոր» ույղուր մուսուլմաններ բռնի կերպով ուղարկվել են Չինաստանի դաստիարակչական կենտրոններ:
Հաղորդվում է նաեւ, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն զեկույցը պաշտոնապես կհրապարակի մայիսի 29-ին:





























