Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան գեներալը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների սպասվող հանդիպման կապակցությամբ, որը պետք է տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում, ԱՄՆ է ուղեւորվում:
Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնյան Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նախապատրաստման համար բանակցությունների անցկացնելու նպատակով Նյու Յորք է ուղեւորվում: «Այս պահին գագաթաժողովի հետ կապված հանդիպումներ են տեղի ունենում: Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Ենգ Չոլը Նյու Յորք է գալիս: Վճռական պատասխան իմ նամակին, շնորհակալություն», - Twitter-ում գրել է նա՝ ողջունելով բանակցությունների համար «մեծ թիմի» ձեւավորումը:





























