Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած համաձայնագրի իրականացումը, որով Փհենյանը կհամաձայնվի հրաժարվել միջուկային զենքից, մոտ 10 տարի կտեւի: Այս եզրակացությանն են եկել Ստենֆորդի համալսարանի ամերիկյան վերլուծաբանները, հաղորդում է CNN-ը:
Ըստ նրանց եզրակացությունների՝ ԱՄՆ-ը պաշտոնյաները պետք է Հյուսիսային Կորեայի հետ քննարկեն 22 կոնկրետ միջոսառումներ կամ ծրագրեր, այդ թվում Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի պահեստները, հրթիռային զինանոցը եւ միջուկային զենքի մշակման օբյեկտները: Մասնագետների կարծիքով, դրանցից շատերի կասեցումը, ամենայն հավանականությամբ, մեկ տարուց քիչ կտեւի, սակայն դրանց վերացումը կամ սահմանափակումը վեցից տասը տարի կպահանջի:





























