Սաուդյան Արաբիան հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պնդումներն այն մասին, որ Ֆրանսիան կանխել է Լիբանանի պատերազմը:
Սաուդյան Արաբիայի պետական գործակալության տվյալներով, երկրի ԱԳՆ-ն Մակրոնի մեկնաբանությունները «սխալ» է անվանել եւ մեղադրել է Իրանին եւ Լիբանանի «Հըզբոլլահին» Լիբանանում իրավիճակի ապակայունացման համար: «Բոլոր տվյալները հաստատում են, որ Իրանը եւ Հըզբոլլահը Լիբանանն ապակայունացման են տանում», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Լիբանանը քաղաքական ճգնաժամի մեջ էր հայտնվել, երբ վարչապետ Սաադ ալ Հարիրին Էր Ռիադում գտնվելով անսպասելի հրաժարական տվեց: Լիբանանի պաշտոնյաները մեղադրում էին սաուդյան պաշտոնյաներին Հարիրիին պատանդ պահելու մեջ: Միջազգային հանրության, այդ թվում Էմանուել Մակրոնի միջամտությունից հետո, Հարիրին կարողացավ լքել թագավորությունը եւ ի վերջո հրաժարական չտվեց:
«Եթե այն ժամանակ, Ֆրանսիային չլսեին, Լիբանանում այդ պահին, հնարավոր է, պատերազմ սկսվեր: Դա ֆրանսիական դիվանագիտություն է, դրանք մեր գործողություններն են», - նախօրեին ասել էր Մակրոնը:




























