Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեկնել է Սաուդյան Արաբիա: Նրա գրասենյակի հաղորդագրության համաձայն, այցը կտեւի մի քանի օր, հաղորդում է AFP-ն:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Հարիիի վերջին այցը Ռիադ Լիբանանում ներքաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ, երբ նա անսպասելի իր հրաժարականի մասին հայտնեց: Հարիրին հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է: Լիբանանի վարչապետը մի քանի շաբաթ Սաուդյան Արաբիայում էր եւ այդ կապակցությամբ Լիբանանում կասկածում էին, որ նրան բռնի ուժով են այնտեղ պահում: Նախագահ Էմանուել Մակրոնի Ռիադ այցից հետո Հարիրին հեռացավ Ռիադից եւ այցելելով մի քանի երկիր, ներառյալ Ֆրանսիան, Բեյրութ վերադարձավ, որտեղ հրաժարվեց իր հրաժարականից:





























