Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն բոլոր մեքսիկացիների անունից հայտարարել է, որ իր երկիրը չի վճարի ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Դոնալդ Թրամփ: Ո՛չ: Մեքսիկան երբեք չի վճարի պատի համար: Ո՛չ հիմա, ո՛չ երբեւէ: Անկեղծորեն ձեր Մեքսիկա (մենք բոլորս)»,- Twitter-ի իր միկրոբլոգում իսպաներեն եւ անգլերեն գրել է Պենյա Նիետոն:
Այս հայտարարությունը պատասխանն էր Թրամփի վերջերս ասածին, թե Մեքսիկան ստիպված կլինի պատի համար վճարել:
ԱՄՆ Կոնգրեսը մարտին ընդունել էր երկրի բյուջեն, որը Թրամփը ստիպված է ստորագրել: 25 միլիարդի փոխարեն, որը վարչակազմը խնդրել էր Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար, օրենսդիրները հատկացրել են միայն 1,6 միլիարդ:





























