ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016 թվականին ՀԴԲ-ն իր նախընտրական շտաբում լրտեսի է ներդրել, հայտնում է Fox News-ը:

«Նրանք մարդիկ ունեին, որոնք մեր արշավի մեջ են ներթափանցել: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մարդիկ մեր արշավի մեջ էին թափանցել»,- ասել է Թրամփը Թենեսի նահանգում իր համակիրների հետ հանրահավաքի ժամանակ:

Նա քննադատել է նաեւ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամներին:

Ավելի վաղ Թարմփը ՀԴԲ ղեկավարներին «փտած խնձորներ» էր անվանել: