Պեկինը մեղադրել է Վաշինգտոնին իր վստահությունը չարաշահելու համար՝ անկանխատեսելի քայլեր ձեռնարկելով առեւտրի հարցերում, փոխանցում է AP-ն:

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Հուա Չունինգը վրդովմունք է հայտնել ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներմուծման համար 50 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանելու մասին սպառնալիքները կրկին հնչեցնելու կապակցությամբ: Ըստ նրա՝ նման կտրուկ քայլերն առաջին հերթին վնասում են հենց ԱՄՆ-ի հեղինակությանը:

«Մենք առեւտրային պատերազմ չենք ուզում, սակայն մենք դրանից չենք վախենում, մենք դիմադրություն ցույց կտանք: Մենք անպայման որոշիչ քայլեր կձեռնարկենք` մեր օրինական շահերը պաշտպանելու համար»,- ասել է Հուա Չունինգը: