ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ ողբերգական կլիներ Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների լուծման հնարավորությունը բաց թողնելը: Նա վստահ է, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ բանակցությունները շարժվում են ճիշտ ուղղությամբ
Պոմպեոն հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի դեսպանորդ Կիմ Են Չոլը, որի հետ նա ավելի վաղ բանակցություններ էր վարել, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի «անձնական նամակը» նախագահ Դոնալդ Թրամփին կհանձնի:
Նրա խոսքով, Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ հարաբերություններում «վճռորոշ պահ» է եկել, եւ ողբերգական կլինի, եթե հնարավորությունը բաց թողնվի:





























