Վիկտոր Բուտի դեմ դատական գործընթացը կսկսվի 2011-ի սեպտեմբերի 12-ին: Նրա պաշտպանը հայտարարել է, որ մտադիր է հանդես գալ 4 միջնորդություններով՝ ԱՄՆ կողմից իր պաշտպանյալի հետապնդման անիրավաչափության վերաբերյալ:
Պաշտպան Սաբինա Շրոֆի խոսքով, միջնորդության մեջ տեղեկություն կներկայացվի Բուտի ԱՄՆ անօրինական էքստրադիցիայի մասին:
Վիկտոր Բուտը ձերբակալվել էր 2008-ի մարտի 6-ին Թաիլանդում՝ ամերիկյան իրավապահների խնդրանքով: Բուտին կասկածում են զենքի առեւտրի եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: Նոյեմբերի 16-ին Բուտը էքստրադիցիայի է ենթարկվել ԱՄՆ:





























