Մալայզիայի նախկին վարչապետի կնոջը խոշոր կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ կհարցաքննեն: Ինչպես նշում է AFP-ն, Ռոսմախ Մանսորը Մալայզիայում ժողովրդականություն չի վայելում իր մեծամտության եւ թանկ ապրանքանիշների հանդեպ սիրով:

Կոռուպցիայի մեղադրանքները կարեւոր դեր խաղացին ընտրություններում Նաջիբ Ռազակի իշխող կոալիցիայի պարտության համար: Արդյունքում 60 տարվա մեջ առաջին անգամ իշխանության եկավ ընդդիմությունը: Ռազակը եւ նրա շրջապատը կասկածվում են միլիարդավոր դոլարների յուրացման մեջ: Նաջիբ Ռազակի մոտ խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ կանխիկ գումար եւ ոսկյա զարդեր, ինչպես նաեւ թանկարժեք դիզայներական պայուսակներ են առգրավվել: