Ներմուծվող ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումը անհիմն է: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է RA-ն:

Նրա խոսքով, նա հիասթափված է Վաշինգթոնի որոշումից: «Ես խորապես հիասթափված եմ ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Բրիտանիան սերտ դաշնակիցներ են եւ մշտապես ամբողջ աշխարհով զարգացրել են բաց եւ արդար առեւտրի արժեքները:

«Պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունները Մեծ Բրիտանիայի համար չափազանց կարեւոր են, բայց դրանք նաեւ նպաստում են ԱՄՆ-ի արդյունաբերության զարգացմանը, ներառյալ պաշտպանական ծրագրերում, որոնք ամրապնդում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը », - ասել է Մեյը:

Նա նշել է, որ ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան պետք է ազատվեն մաքսատուրքերից:

 «Մենք կշարունակենք միասին աշխատել` մեր աշխատողներին եւ արդյունաբերական ձեռնարկություններին պաշտպանելու համար»: