ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 12-ին Սինգապուրում կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Հայտարարությանը հաջորդել է Վաշինգթոնում Հյուսիսային Կորեայի դեսպանորդի հետ հանդիպմանը:
Թրամփը հանդիպել էր ռազմական հետախուզության նախկին ղեկավար Կիմ Են Չոլի հետ, ով նրան փոխանցել էր Կիմ Չեն Ընի նամակը: Նամակի բովանդակության մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չեղյալ էր հայտարարել Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովը՝ Փհենյանի «թշնամական հռետորաբանության» լույսի ներքո այն աննպատակահարմար համարելով: Նախօրեին Նյու Յորքում հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղարը եւ Հյուսիսային Կորեայի դեսպանորդը: Պոմպեոն հանդիպման ավարտից հետո ասել էր, որ բանակցություններում «իրական առաջընթաց է գրանցվել»:





























