Սպիտակ տունը ուրբաթ երեկոյան հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ պատկերված է, թե ինչպես է  Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ փոխնախագահ Կիմ Յոն Չխոլլը նրան փոխանցում Կիմ Չեն Ընի նամակը, հայտնի է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով The Hill պարբերականը ու նախագահի օգնական Դեն Սկավինոյին։

 

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին հայտնել էր , որ նամակը շատ լավն է ու հետաքրքիր, սակայն ինքը դեռ չի կարդացել այն։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր է ՝ իրեն մեծ անակնկալ է սպասում։

ԱՄՆ նախագահը նաեւ հաստատել է, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում։ Դեռ մինչ այդ Սպիտակ տունը հայտնել էր, որ հանդիպման նախապատրաստումը կավարտվի ժամանակին, չնայած ավելի վաղ այդ պայմանավորվածությունը չեղարկվել էր։